Հանգստի ժամին
Գրեթե համլետյան վիճակ
Մանկությունը կյանքի ինչպիսի տգեղ ու զարհուր խութերից էլ բեկվի, միևնույն է, էլի մնում է քեզ հետ որպես ամենալուսավորն ու մաքուրը, որովհետև հենց այդպես լուսավոր ու մաքուր ես լինում հենց ինքդ։
Ուրեմն կյանքը արտացոլա՞նքն է մեր հոգու։ Կյանքը արտացոլանքն է մեր հոգու։ Կամ գուցե հակառա՞կը։ Կամ էլ… Ես իհարկե, ցանկության դեպքում, այս գլուխկոտրուկից մի խելոք միտք, գուցե նաև մի քանիսը, դուրս կբերեի. դուք ինձ լավ չգիտեք, բայց, ախր, չեմ ուզում շեղվել. արդեն քայլերս այլ կողմ էի ուղղել` մանկությանս օրերից մեկի տաք ու արևշող գիրկը։ Եվ ուզում եմ իմ այս հեռու-հեռվից հասնել ու կայանել այնտեղ. մի աննյութ ու անէ ուրուի պես։
Ես այն քիչ երջանիկներից եմ, որոնց քայլը երկար դեռ վարանում է ու ոտքը կախ գցում մանկության` անրջանքների ու երևակայության ճոխ ու զառ-վառ փոթերով պճնված ափում։ Ամենակարևորը, որ դա հաջողվում է։
Ու դրա համար իմ այդ մանկություն կոչված հրաշքը շատ երկար ձգվեց, անչափ երկար։ Ճիշտն ասած, եթե չամաչեմ, կարող եմ խոստովանել, որ, գիտե՞ք, մինչև հիմա էլ… Լավ, երևի պետք չէ։
Դառնանք այն օրվան, որտեղ ես գուցե բոլորովին էլ արդեն մանուկ չէի, եթե ժամանակի չափումներով դատենք. մի քիչ այս կողմ էի, բայց քայլում էի թռչելով` մոլորակի ձգողության ուժը բանի տեղ չդնող երեխայի պես, աչքերս բենգալյան կրակների նման հազար կայծ ու շող էին աջ ու ձախ շաղ տալիս` իսկական, ամենաիսկական մանուկի աչքերի պես, ու հաստատ, եթե ոչ իմ շուրջ տաս մետր տրամագծով, ապա գոնե ոտքերիս տակ, այս գունաթափ ու փոշաթավ աշխարհը լրիվ այլ գույներ էր հագնում` վառ ու շողշողուն։
Այն օրը դա հաստատ այդպես էր, որովհետև մայթեզրի երկաթյա ճաղաշարին հենված մարդն էլ դա նկատեց ու հասկացավ, որ այդ թռչող արարածը հենց իր փնտրածն է։ Բոլոր-բոլորի մեջ ահա նա, ով իր մեկնած վիճակախաղի տուփի մեջ ձեռքը կմեկնի մանկան միամտությամբ ու անհոգությամբ, անաչառ ու մտքով անմասնակից, և դուրս կհանի այդ, գուցե թե` ճակատագրի չափ կարևոր պատասխանը։
Գունատ մարդը, որը հուզմունքից նույնիսկ մի քիչ ծեր էր երևում, երերուն քայլերով մոտեցավ ու … գրեթե աղերսանքով տվեց մինչև այժմ ինձ ուղղված հարցերից ամենազարմացրածն ու հիացրածը.
– Աղջիկ ջան, ես մի տեղ եմ որոշել գնալ. գնա՞մ, թե՞ չգնամ։
– Ու՞ր եք որոշել գնալ։
– Դա կարևոր չէ։ Դու միայն ասա` գնա՞մ, թե՞ չգնամ։
– Հա, բայց…
– Ոնց ասես` այնպես էլ անելու եմ։
Գուցե ես այդ պահին առաջին անգամ մի քիչ հասունացա, որովհետև այդ մարդու սպասածի պես բոլորովին էլ ձեռքս մանկան միամտությամբ չմեկնեցի վիճակահանության համար։ Ես հասցրեցի շատ կարճ ժամանակահատվածում շատ երկար մտածել։ Ու հասկացա, նաև ինձ համար պարզեցի, որ երջանկությունը նման հարցերի համար պատին չի սեղմում մարդուն։ Երբեք ու երբեք։
Իմ «Մի գնացեք»-ի ունեցած ազդեցությունը մարդու վրա ինձ զարմացրեց ու հիացրեց նույն չափով, որքան նրա հարցը։ Նա պահի մեջ իր` ծերի տեսքից փոխվեց մի կարգին երիտասարդի ու շնորհակալության խոսքեր մրմնջալով և գրեթե թռչելով, ինչպես մինչ այդ ես, խառնվեց անցորդներին։
Ուռռա՜… ես ճիշտ էի պատասխանել։
Հաճախ եմ հիշում այդ մարդուն և, ուզեմ, թե չուզեմ, նաև չեմ հասկանում, թե ինչու՞, երկար սևեռվում եմ նույն հարցի վրա. տեսնես ու՞ր էր գնալու։
Չնայած հենց իմ կյանքն արդեն քանի-քանի անգամներ ինձ դեմ է արել այնքան նման փակուղիների, բայց ես ոչ ոքի, նույնիսկ ինձ էլ չեմ ուղղել իմ «գնամ, թե՞ չգնամը»։ Որովհետև, պարզապես, արդեն գիտեմ պատասխանը, վաղուց եմ գտել. այն օրը` մանկությանս տվայտուն ու անհոգ օրը, երբ ես առաջին անգամ մի քիչ հասունացա։
Բայց տեսնես ու՞ր էր գնալու այն մարդը։
Կարդացեք նաև
Մեկնելով օտար երկիր՝ հարկ է հաշվի առնել այդ երկրի ավանդույթները, գրում է sobesednik.ru-ն: Ահա մի քանի խորհուրդ արտասահմանցիներին, թե ինչ է կարելի ու ինչ չի...
Guardian Cities բրենդային բարոմետրը դասակարգում է մոլորակի քաղաքներն ըստ ամենատարբեր ցուցանիշների՝ սկսած տրանսպորտից ու եղանակից մինչև հանցագործության ու սոցիալական «անցուդարձի» մակարդակը: Ոչ բոլոր քաղաքների...
Աշնանային խոնավ եղանակը սարերի հետևում չէ, ուստի՝ շուտով տնային տնտեսուհիները կրկին բախվելու են թաց հագուստը փռելու ու այն չորացնելու խնդրին։ Ինչպես նշում է The Daily Mail-ը, բրիտանացի մասնագետները հատուկ նման իրավիճակի համար...
Արևոտ օրը կամ երեկոյան լամպի լույսով վառ լուսավորված պատին հստակ ստվերներ են հայտնվում: Ձեռքերը դրեք այնպես, ինչպես ցուցադրված է նկարներից մեկում, կանգնեք պատի մոտ այնպես, որ գլխի և ուսերի ստվերը չփակի ձեռքերի...
Business Insider պարբերականը հրապարակել է ամբողջ աշխարհի 25 լավագույն դեսերտների ցուցակը: Դրանում ընդգրկվել են ո՛չ միայն ավանդական քաղցրեղեններ...
Որքան հաճախ ենք մենք լսում՝ աչքերը հոգու հայելին են, սակայն ինչպես պարզվել է՝ մարդու բնավորության մասին կարող են պատմել ոչ միայն աչքերը, այլև...
Ո՞ր սուրճն եք նախընտրում: Սև սուրճ՝ առանց շաքարավազի – դուք ունեք ուժեղ բնավորություն: Երբեք չեք վախենում պատասխանատվությունից և չեք ամաչում սեփական սխալներից...
Առավոտ շուտ Մարիամի փոքր աղջիկն եկավ երեխաների հետ, հետո մեծ տղայի կինն ու դպրոցահասակ զույգ տղաները եկան, իսկ կեսօրից հետո արդեն գերդաստանը գրեթե ողջ կազմով հավաքվել էր հայրական...
Հոդվածում առանձնացրել ենք աշխարհի ամենազիլ կամուրջները, որոնց վրայով անցնելու համար, իսկապես, մեծ քաջություն կպահանջվի...
Այսօր հզոր մանրադիտակները բացահայտում են կյանքն իր բոլոր անհավանական մանրամասներով։ Ահա մի քանի նման նկարների օրինակներ, որոնք նոյեմբեր ամսին տեղադրվելու են Դալասի միջազգային օդանավակայանում...
Ամենայն հավանականությամբ, առաջին հայելին, որի մեջ մարդը տեսել է իր և շրջակա բնության արտացոլումը, ջուրն է, իսկ հաջորդը` օբսիդիանը` սատանի եղունգը...
Հոլանդիայի Զունդերտ շրջանում ամեն տարի անցկացվում է ծաղկային փառատոն, իսկ առաջին անգամ այն կայացել է 1936-ին։ Եվ հետաքրքրականն այն է, որ այս հսկայական և հրաշալի ծաղկային քանդակները...
Միաժամանակ մի շարք երկրներ տեսնել հնարավոր է միայն տիեզերքից։ Առավել հիասքանչ տեսարան է բացվում գիշերը։ Օրվա ցերեկային ժամերին մոխրագույն գծերն ու ուղղանկյունները...
Սթրիթ արտն արվեստի այն ուղղություններից է, որը բավական վիճահարույց է համարվում և ընդունելի է հասարակության ոչ բոլոր շերտերի համար...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն